Ալպերում կարծակի հարվածից Գերմանիայի բանակի 16 զինծառայող է վնասվել, հաղորդում է Focus Online-ը:
Միջադեպը տեղի է ունեցել բավարական Հարմիշ Պարտենքիրհեն քաղաքի մոտ անցկացվող վարժանքների ժամանակ: Զինվորները ճամբար տեղակայելիս են եղել, երբ սկսվել է հորդառատ անձրեւը, հաղորդում է Lenta-ն:
Ոստիկանությունում հայտնել են, որ երեք տուժածներին տեղափոխել են հիվանդնաոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Դեպքի վայր է ժամանել 17 «շտապօգնության» մեքենա, երկու ուղղաթիռ, ոստիկանության ու փրկարար ծառայությունների աշխատակիցներ: