News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին:  Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից եւ 7 սփյուռքահայ գաղթօջախներից:  Այս օրերին 14-18 տարեկան  շուրջ 80  հայ պատանիներ եւ աղջիկներ  իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:

Մասնակիցները պետք  է կարողանան դրսեւորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ   բանավոր հարցման ժամանակ:

Բացի հիմնական  մրցույթից, նախատեսված են նաեւ հայկական երգի եւ ասմունքի մրցույթներ, ինչպես նաեւ ուսուցողական եւ ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:

Նշենք, որ, Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Տպել
Ամենաշատ