Չինական ZTE ընկերությունը ներկայացրել է Axon Watch խելացի ժամացույցը, որը ղեկավարվում է ժեստերով՝ հաղորդում է Engadget կայքը:
Axon Watch-ը սովորական ժամացույցի տեսք ունի: Բայց դրանցում ներդրված է 1,4-դյույմանոց սենսորային AMOLED-դիսփլեյ: Ժամացույցները կառավարվելու են Tencent օպերացիոն համակարգով և կստանան 512 Մբ օպերատիվ ու 4 ԳԲ ներդրված հիշողություն: Ժամացույցների մարտկոցը չափազանց փոքր է լինելու՝ հաղորդում է Gazeta-ն:
Նորույթը դեռ հասանելի է միայն Չինաստանում, իսկ արտերկրում վաճառքի մասին ընկերությունը դեռ չի հաղորդում: