News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիսիան-Մեղրի ավտոճանապարհին այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից երկուսը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Ք. եւ Ա. Գ.-ները (Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ), 2011 թ. ծնված Մ. Ա.-ը եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել են:

Նշենք, որ վթարից տուժել են նաեւ հայրը, դուստրը եւ 2-ամյա թոռը: Նրանք տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: Վիրավորների վիճակը գնահատվում է կայուն:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Սիսիան-Գորիս ավտոճանապարհահատվածում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ եւ 3 վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ