News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Fiat Chrysler Automobiles կոնցեռնում ընդգրկված իտալական Ferrari-ն դիմում է ներկայացրել Նյու Յորքի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի հրապարակայի տեղակայման մասին:

Բորսայում առաջնային տեղակայման համար կառաջարկվի փաթեթ, որի չի գերազանցի ընկերության բաժնետոմսերի 10%-ը: IPO-ն սպասվում է հոկտեմբերի երկրորդ կեսին:

Սա արվում է Fiat Chrysler Automobiles-ի՝ 48 մլրդ եվրո (53 մլրդ դոլար) արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով: Այն նախատեսում է մինչեւ 2018 թվականը վաճառքի 60% աճ ապահովել՝ դրա ծավալները հասցնելով 70 մլն ավտոմեքենայի:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, գործարքի կազմակերպիչներն են UBS, Bank of America Merrill Lynch, Santander եւ Pierce, Fenner & Smith բանկերը:

Fiat Chrysler Automobiles-ը Ferrari-ի բաժնետոմսերի 90%-ի սեփականատերն է: Բաժնետոմսերի 10%-ը պատկանում է ֆիրմայի հանգուցյալ հիմնադիր Էնցո Ֆերրարիի որդուն՝ ընկերության փոխնախագահ Պիերո Ֆերրարիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ