News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնական Mitsubishi Motors ընկերությունը կդադարեցնի մեքենաների արտադրությունը ԱՄՆ-ում եւ կկենտրոնանա Ասիայի շուկաների վրա: Ընկերությունը մտադիր է վաճառել Իլինոյս նահանգում գտնվող գործարանը եւ տեղափոխել արտադրական հզորությունները Թաիլանդի ու Ֆիլիպինների գործարաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նման որոշման հիմնական պատճառ է հանդիսանում  ԱՄՆ-ում ճապոնական արտադրության ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի նվազումը:

Mitsubishi Motors-ը գործունեություն է ծավալում ավելի քան 80 երկրներում: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Տոկիոյում, աշխատակիցների թիվը կազմում է մոտ 60 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ