56-ամյա Ռոմիկ Ի.-ն թունաքիմիկատ է խմել եւ մոտ մեկ շաբաթ անց հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին Արտաշատի հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք թունավորման ախտանշաններով ընդունվել է Գետազատ գյուղի բնակիչ Ռոմիկ Ի.-ն: Նա նույն օրը իր տանն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է թունաքիմիկատ:
Տղամարդը հուլիսի 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է: