Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 12.10-ին, 51-ամյա Արեւհատ Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 75, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70 փամփուշտ եւ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արեւհատ Ա.-ն հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանել է 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված ամուսնուն: