Samsung-ի բաժինը սմարթֆոնների շուկայում կրճատվել է 3,1%-ով՝ 24,8%-ից հասնելով 21,7%-ի, ըստ 2015թ-ի երկրորդ եռամսյակի արդյունքների: Նման տվյալներ են բերվում IDC-ի հաշվետվությունում:
Դրա հետ մեկտեղ Apple-ի մասնաբաժինը աճել է 2,4%-ով՝ հասնելով 14,1%-ի: Samsung սմարթֆոնների մատակարարումը կազմում է 73,2 մլն սարքավորում: Apple-ինը՝ 47,5 մլն սարքավորում, հաղորդում է Gazeta-ն:
Միեւնույն ժամանակ Huawei-ին, Xiaomi-ին եւ այլ արտադրողներ ցուցադրում են վաճառքի զգալի աճ չինական շուկայում սմարթֆոնների բումի շնորհիվ: Huawei-ին ունի սմարթֆոնների 29,9մլն վաճառք, Xiaomi-ն՝ 17,9 մլն, Lenovo-ն՝ 16,2մլն եւ ընդհանուր հաշվարկով զբաղեցնում են համաշխարհային շուկայի 19%-ը: Մնացած արտադրողները վաճառել են 152,5 մլն սմարթֆոններ: