News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին Գրողների միությունում տեղի ունեցավ «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների (ռուսերեն եւ գերմաներեն) շնորհանդեսը։ Ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Երուխան, Թլկատինցի, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան, Արտաշես Հարությունյան, գործերը:

Ռուսերեն եւ գերմաներեն ժողովածուների լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Գրքերը լույս են տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ժողովածուները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը շնորհանդեսին նշեց, որ ժողովածուները ձեռքն առնելիս երկու զգացում ես ունենում. նախ՝ մեծագույն ցավ, որ այդպիսի մեծ գրողների ենք կորցրել, մեկ էլ՝ հպարտության զգացում, որ այդպիսի մարդիկ ենք ունեցել։ «Այս ժողովածուները հուշարձան են այդ մարդկանց հիշատակին։ Այստեղ նրանց տառապանքի, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց է բացվում։ Ընթերցողները կարող են պատկերացում կազմել, թե ինչ զոհեր ենք մենք տվել, ինչպիսի մշակույթ ենք կորցրել»,- նշեց պարոն Գաբրիելյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ գերմաներեն ժողովածուն արդեն ներկայացվել է Գերմանիայի եւ Ավստրիայի ընթերցասերներին։ Գրողների միության նախագահը նշեց, որ մեր խնդիրն է տարածել արեւմտահայ գրականությունը։ Ընդ որում, Գերմանիայում որոշ գրողներ, կարդալով թարգմանական ժողովածուի մեջ ընդգրկված դասականների գործերը, ասում էին, որ իրենք նորովի են ճանաչում ժամանակակից հայ գրականությունը։ Նա նաեւ ընդգծեց, որ թարգմանական գրքերը ներկայացվել են միջազգային փառատոներում եւ գրքի ցուցահանդեսներում, դրանք նաեւ երկար ճանապարհ ունեն անցնելու։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Ցեղասպանություն» անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում կյանքի կոչվող նախաձեռնությունները։ Նա նշեց, որ մրցույթի շրջանակներում ընտրվում են այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն խոնարհում են ի հիշատակ մեր մեծերի, այլեւ պարունակում են դաստիարակչական տարրեր եւ ենթադրում են շարունակականություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ