News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում 1-ին բանակային զորամիավորման գործունեության արդյունքների ամփոփմանը:

Նիստի ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված բոլոր պլանային եւ արտապլանային միջոցառումները:

Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային եւ օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, զինվորական կարգապահության բարձրացմանը միտված եւ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Գնդապետ Տիգրան Փարվանյանն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարված հետեւողական աշխատանքի արդյունքում նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները:

Ամփոփելով զեկույցը՝ գնդապետ Փարվանյանն անդրադարձել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հանձնարարականների եւ հրահանգների ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատարական կազմին՝ մատնանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային հիմնական ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ