ԱՄՆ-ը 2015թ. աշնանը կզբաղվի ուկրաինական բանակի զինծառայողների վերապատրաստման ծրագրով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին:
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինծառայողների մարզումները տեղի կունենան լեհական սահմանից ոչ հեռու: Դիվանագետը նաեւ հայտնել է, որ մարզումները Կիեւի եւ Վաշինգթոնի միջեւ երկարաժամկետ համագործակցության մի մասն են եւ կազմակերպվել են ուկրաինական իշխանությունների նախաձեռնությամբ, գրում է Lenta-ն:
Թոները նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ին 244 մլն դոլարի օգնություն է տրամադրել: