News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Շառլ դե Գոլի օդանավակայանի սահամանապահ ծառայության աշխատակիցները նվաստացուցիչ են համարել երեխաներին կոնֆետներ բաժանելու պարտականությունը: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local թերթը: Ակցիան շարունակվում է ազգի վարկանիշը բարելավելու ծրագրի շրջանակներում:

Unsa-Police ֆրանսիական արհմիության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Պիլլոն  հայտարարել էր, որ ակցիան արդեն շատ երկար է ձգվում, եւ սահմանապահի պարտականությունը երեխաներին կոնֆետ բաժանելը չէ:

Մայրաքաղաքային օդանավակայանի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ կոնֆետ բաժանելուց դժգոհում է միայն սահմանապահների մի փոքր մասը:

«Մենք հույս ունենք, որ նրանք կվերանայեն իրենց տեսակետը եւ կլինեն նույնքան քաղաքավարի, որքան մյուսները: Սպաների մեծ մասը գոհ է»,- վստահեցրել է նա:

Կոնֆետ բաժանելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, որի նպատակն է զբոսաշրջիկներին գրավել դեպի Ֆրանսիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ