News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ձերբակալել են երկու ակտիվիստների, որոնք 2013թ. ազատ են արձակել 5747 ջրաքիսների, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին։

Ձերբակալվել են 31-ամյա Ջոզեֆ Բրայան Բադդենբերգը եւ 28-ամյա Նիկոլ Խուանիտա Քիսանեն։ Նրանց մեղադրում են «մորթու արդյունաբերության դեմ ահաբեկչության մեջ»։ Ակտիվիստները ոչ միայն ազատել են ջրաքիսներին, այլեւ վնասել են ձեռնարկությունները, կտրել են մեքենաների անվադողերը, կոտրել ապակիները, սոսինձ լցրել տների կողպեքների մեջ։

Դատախազ Լաուրա Դաֆֆին հայտնել է, թե ինչպիսին էլ լինի մարդկանց կարծիքը մորթու արդյունաբերության մասին, կան բողոքի արտահայտման օրինական միջոցներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ