News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը պնդում է, որ Իջեւանի ոստիկանապետ Արթուր Եգանյանի դեմ որեւէ բողոք չի ներկայացրել, հետեւաբար նրա ձերբակալության հետ որեւէ առնչություն չունի:

«Իմ դեմ մահափորձ են կատարել, որդուս դեմ մահափորձ են կատարել, բայց մենք ոչ մեկի դեմ չենք բողոքել, ընդհանրապես ոստիկանություն չենք դիմել: Արթուր Եգանյանի ձերբակալության հետ առնչություն չունենք: Ես գրավոր էլ եմ ոստիկանությունում դիմում ներկայացրել, որ բողոք չունեմ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց գյուղապետը:

Նշենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Ղալթախչյանի դեմ սպանության փորձից հետո վերջինս հայտարարել է, որ հիշյալ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել՝ այդ անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ: Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ժամանակահատվածում ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Արթուր Եգանյանը տեղեկացված է եղել դեպքի մասին, սակայն առանձնապես ծանր հանցագործության դեպքը սահմանված կարգով չի հաշվառել, որի հետեւանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել:

Հիշեցնենք, որ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ սպանության փորձը կատարվել է 2013թ.-ին, իսկ գործով ձերբակալված անձն էլ քննիչներին հայտնել է, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել են եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Առեւանգման փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է գյուղապետի որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ