Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գեւորգ Պ.-ն։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 8-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: