News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հուլիսի 20-ի խոշոր ահաբեկչության հեղինակին ոստիկանները դատարանի որոշմամբ 10 օր գաղտնալսել էին, սակայն որեւէ կանխարգելիչ քայլ չեն արել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հայտնի է դարձել, որ Ադըյաման նահանգի ոստիկանությունը տեղյակ է եղել 20-ամյա Աբդուռահման Ալագյոզի մասին, նույնիսկ դատարանի որոշմամբ գաղտնալսել է նրան:

Ոստիկանությունը նաեւ հետեւել է, որ Ալագյոզը պարբերաբար այցելել է Դիարբեքիրում իրանակացրած ահաբեկչության հեղինակի տուն:

Նշենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի տարբեր վայրերից ահաբեկչության դեմ պայքարող հեղափոխական հայացքներով մի խումբ երիտասարդներ Քոբանիի երեխաներին խաղալիքներ ու հագուստներ էին ցանկանում տանել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել անցնել սահմանը, որից հետո նրանք Սուրուչի շրջանում մամուլի ասուլիս են հրավիրում: Հենց ասուլիսի ժամանակ մահապարտ ահաբեկիչը մտնում է նրանց մեջ եւ պայթեցնում իրեն` կոտորելով 32 երիտասարդի:

Այս պայթյունից հետո Թուրքիան փորձում է տպավորություն ստեղծել, թե պայքարում է «Իսլամական պետության» դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ