Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում «Սկիբնեւո» կայանում էտապավորման ժամանակ բանտից 6 բանտարկյալ է փախել: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:
Տղամարդիկ հարձակվել են պահակների վրա, վիրավորել 2 հոգու եւ գողացել տաբելային ատրճանակները: Շրջանում տագնապ է հայտարարվել փախստականներին որոնելու եւ ձերբակալելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Վիրավորները հոսպիտակացվել են: