News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիան ամուսնության նվազագույն թույլատրելի տարիքը 14-ից հասցրել է 16-ի, որպեսզի օրենսդրությունը համապատասխանեցնի մնացյալ Եվրոպայի օրենքներին:

Տարբեր երկրներում ամուսնության տարիքի մասին հոդվածում բրիտանական «The Independent»-ը գրում է, որ Իսպանիայի որոշումից հետո Եվրոպայում ամուսնության համար օրինական ամենացածր տարիքն Էստոնիայում է (15 տարեկան՝ ծնողների համաձայնությամբ):

Աշխարհում ամուսնության միջին տարիքը տղաների համար 17 տարեկանն է, աղջիկների համար՝ 16-ը, սակայն բազմաթիվ երկրներում աղջիկներին թույլատրում են նաեւ ավելի վաղ ամուսնանալ: Օրինակ՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգում, բացառիկ դեպքերում, աղջիկները կարող են ամուսնանալ նաեւ 12 տարեկանում:

Պարբերականի համաձայն, որոշ երկրներում տարբեր խմբերի թույլատրվում է վաղ ամուսնանալ: Այսպես, Թայլանդում եւ Տոբագոյում գործող օրենքի համաձայն, կանանց եւ տղամարդկանց համար ամուսնության տարիք է սահմանված 18 տարեկանը: Սակայն հինդուիստներն ու մահմեդականները սեփական ամուսնական ակտերն ունեն: Մահմեդականներին թույլատրվում է ամուսնանալ 16 (տղաներին) եւ 12 (աղջիկներին) տարեկանում, իսկ հինդուիստներին, համապատասխանաբար, 18 եւ 14 տարեկանում:

Չինաստանում սիրահարները պետք է սպասեն մինչեւ 22 (տղաները) եւ 20 (աղջիկները) տարեկանը, ինչը կապված է ծնելիության վերահսկողության քաղաքականության հետ: Իրանում, իրավական թույլտվություն ունենալու դեպքում, կարելի է ամուսնանալ նույնիսկ 9 տարեկանում:

Սակայն բազմաթիվ երկրներում աչք են փակում վաղ ամուսնությունների հարցի ուղղությամբ: Հնդկաստանում ամուսնության օրինական տարիքը կանանց համար 18 տարեկանն է, տղամարդկանց համար՝ 21-ը, սակայն, փորձագետների հավաստմամբ, 2013 թվականի տվյալներով, 20-24 տարեկան 10 մլն կանայք ամուսնացել են մինչեւ 18 տարեկանը:

Girls Not Brides («Աղջիկները հարսնացու չեն») գլոբալ նախաձեռնության տվյալների համաձայն, զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ կինն ամուսնանում է մինչեւ 18 տարեկան դառնալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ