News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանը ընդունել է 2012-ից քննարկվող նախաձեռնությունը, որն արգելում է կրկեսներում վայրի կենդանիների օգտագործումը։ Սկզբնապես դրված էր լիակատար արգելքի գաղափարը, բայց ի վերջո որոշել են սահմանափակել այն կենդանիների մասնակցությունը, որոնք վարքը փոփոխության է ենթարկվում հատուկ շոուի համար։

Շների, ճագարների եւ ձիերի վարժեցումն ու ցուցադրումն առայժմ օրինական է, սակայն առաջիկա երկու տարում նրանց վերաբերյալ եւս քննարկումներ կանեն։

Կրկեսների տերերը որոշումը պոպուլիստական եւ քաղաքական են որակել, այսկերպ իշխանությունը վարձահատույց է լինում կենդանիների պաշտպանությամբ զբաղվողներին, որոնք իրենց քվեն տվել են Կատալոնիայի ներկայիս իշխանություններին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ