Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանին։
Իր ուղերձում Հռոմի պապը հույս է հայտնել, որ պատրիարքի նոր առաքելությունը պտղաբեր կլինի, հայտնում է Վատիկանի ռադիոն։
Պապի խոսքով, Պատրիարքն ընտրվել է այնպիսի ժամանակ, երբ հայ եկեղեցին բախվում է տարբեր բարդությունների եւ մարտահրավերների։ Մասնավորապես, Հռոմի պապը նշել է Մերձավոր արեւելքում հայ կաթոլիկների կրած դժվարությունները։