Փրկարար ծառայությունը հուլիսի 25-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացել, որ Սեւանա լճի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:
Ջրափրկարարնեը լճից դուրս են բերել 1994 թ. ծնված Գ. Վ.-ին եւ տեղափոխել նրան հանրային լողափի բուժկետ:
Տուժածը ստացել է համապատասխան բուժօգնություն: