News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչպես պլանավորել արձակուրդն արտասահմանում, որ տհաճ անակնկալները չփչացնեն հանգիստը։ NEWS.am–ը զրուցել է վերջերս արտագնա հանգստից վերադարձածների հետ հիմնական խնդիրների շուրջ, որոնք օտար մշակույթում կարող են անակնկալի բերել հայ զբոսաշրջիկին։

Սեզոնի ամենատրենդային տուրիստական ուղղություններից մեկը` Հունաստանը ընտրելիս նախ համոզվեք, որ բավականաչափ կանխիկ գումար ունեք, մինչեւ վերադարձը ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող այդ երկրում գոնե նվազագագույն ծախսերը հոգալու համար։

«Թեպետ օրական 60 եվրո գումար կարող ես բանկոմատից կանխիկացնել, սակայն հնարավոր է, որ բանկոմատներում գումար պարզապես չլինի։ Չնայած քարտով գումար ունենալը սովորաբար ավելի ապահով է, ես կանխիկացրել եմ ամբողջ գումարս»,-ասաց NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրետե կղզում իր հանգիստը պլանավորող Աննա Բարսեղյանը։

Հունաստանից վերադարձած Աիդա Խաչատրյանն ավելի գործնական խորհուրդներ տվեց հատկապես ծովափնյա հանգստավայրեր մեկնողներին` չկրկնել իր սխալը ու հյուրանոցը 3-անգամյա սննդով (all-inclusive) չպատվիրել։

«Այդպես ստիպված ես լողափից անընդհատ դուրս գալ ու հյուրանոց վերադառնալ սնվելու համար, ինչը խանգարում է լիարժեք վայելել հանգիստը։ Բացի այդ, հյուրանոցները սովորաբար առաջարկում են միատեսակ սնունդ, ինչը թույլ չի տալիս լիարժեք ծանոթանալ երկրի խոհանոցին»,– ասաց նա։

Կրետե մեկնողներին, որոնք անգլերեն չգիտեն, Աիդան խորհուրդ տվեց շատ չանհանգստանալ. սպասարկման ոլորտում աշխատողները հիմնականում ռուսերեն գիտեն, ինչը պայմանավորված է այդ կղզում ավանդաբար հանգստացող ռուս զբոսաշրջիկների մեծ թվով։

Քաղաքականապես ոչ կայուն Եգիպտոսում, որը նույնպես հայերի նախընտրած ուղղություններից է, անվտանգ եւ հաճելի հանգիստը հնարավոր է, եթե լավ ուսումնասիրել ես եւ գիտես` ինչ հյուրանոց ես գնում։ Եգիպտոսից վերադարձած Անի Դավթյանը խորհուրդ տվեց չբավարարվել հյուրանոցի մասին գովազդային նյութերով եւ տուրիստական ընկերության տեղեկություններով, այլ ուսումնասիրել հյուրանոցի մասին հյուրերի թողած մեկնաբանությունները համացանցում։

Շարմ-էլ-Շեյխում հաճախ հանգստացող Վարդուհի Համբարձումյանը խորհուրդ է տալիս անպայման դեղեր վերցնել ստամոքսի խանգարումների դեմ, ինչը կարող է առաջանալ` կապված ջրի և սննդի փոփոխության հետ, մայրաքաղաք մեկնողներին էլ` զգուշանալ բաց հագուստից եւ անկանոն երթեւեկությունից։

«Աղջիկները Կահիրեում ավելի համեստ ու փակ պետք է հագնվեն, քանի որ տեղի բնակչությունը երբեմն վիրավորական արտահայտություններ է անում բաց հագնված աղջիկների հասցեին։ Զգուշացեք երթևեկությունից, քանի որ Կահիրեում լուսակիրներ չկան, երթևեկության կանոները չեն պահպանվում, ինչը վտանգավոր կարող է լինել կյանքի համար»,– ասաց նա։

Ի դեպ, եթե գարեջրի սիրահար եք եւ թուխ մաշկ ունեք, Վարդուհին խորհուրդ է տալիս անձնագիրը միշտ պայուսակում պահել. Ձեզ կարող են շփոթել զբոսաշրջիկ ձեւացող եգիպտացու հետ եւ ուղղակի ալկոհոլ չվաճառել։

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ոգելից խմիչքների վաճառքն ու օգտագործումն ընդհանրապես արգելված է, այդ թվում` զբոսաշրջիկների համար. եթե ալկոհոլ օգտագործելիս «բռնվես», օրենքի հետ խնդիր կունենաս։ Արձակուրդն այնտեղ անցկացրած Աննա Խաչատրյանը խորհուրդ է տալիս նաեւ առաջին անհրաժեշտության դեղեր վերցնել. իր հյուրանոցի շրջակայքում նա դեղատուն չի տեսել։  Աննան նաև իր հյուրանոցի շրջակայքում դեղատներ չի նկատել։

Շարժա մեկնող կանանց Աննան խորհուրդ է տալիս շատ բաց հագուստներով ճամպրուկը չծանրաբեռնել. «Շարժայում նույնիսկ ռուսներն են կաշկանդվում մերկանալուց. բաց հագուստով կանանց տեղի բնակիչները լավ աչքով չեն նայում»։

Այս առումով Շարժան, Աննայի խոսքով, Թեհրանի հետ համեմատ, «իսկական դրախտ է»։ Իրանում շատ խիստ ու պետական մակարդակով պահպանվում է dress code-ը հասարակական բոլոր վայրերում։

«Աղջիկները, անկախ նրանից` զբոսաշրջիկ են, թե տեղացի, ստիպված են գլխաշոր կրել, իսկ տղաներին արգելվում է շորտեր ու անթև շապիկ հագնել։ Բացի դրանից, տղա և աղջիկ չեն կարող իրար ձեռք բռնած քայլել փողոցում»,- պատմեց Աննան։

Բարսելոնայում հանգիստ կարելի է շրջել գրկախառնված, բայց հարկավոր է զգուշանալ «սիրահար զույգերից»։ Լողափնյա գողերը կասկածելի չթվալու համար հաճախ հենց զույգերով են շրջում։ 

«Հնարավոր է, որ աղջիկ ու տղա պարզապես լողափով քայլեն, ու գետնին դրված որևէ ուսապարկ տեսնեն, վերցնեն այն ու հանգիստ շարունակեն իրենց ճանապարհը»,- պատմեց Աննա Բարսեղյանը, որն անցած տարի արձակուրդն անցկացրել է Կատալոնիայի մայրաքաղաքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ