Ռուսաստանի Դաշնությունում օրեր առաջ, NEWS.am-ի տեղեկություններով, 23-ամյա աղջկա դի են հայտնաբերել ջրհորից ։
Աղջիկը, ըստ մեր տեղեկությունների, դեպքի օրը դուրս է եկել տնից` ջրհորից ջուր բերելու նպատակով եւ չի վերադարձել։ Տան անդամներն աղջկա բացակայությունը նկատելուց հետո փնտրել են նրան ու երկար ժամանակ անց գտել նրա մարմինը ջրհորում։
23-ամյա աղջիկը ամուսանացած էր, նրա դուստրը շուտով երկու տարեկան կդառնա։ Նա Հայաստանից ՌԴ է տեղափոխվել ամուսնանալուց հետո, բնակվում էր ամուսնու եւ նրա եղբոր հետ։
Հարազատների համար աղջկա մահը առեղծված է մնացել։ Դեպքի ժամանակ շրջակայքում ոչ ոք չի եղել։ Հարազատների ենթադրությամբ` աղջիկը ջրհորից ջուր հանելիս սայթաքել ու ընկել է մեջը։
Աղջկան հուղարկավորել են Հայաստանում` իր ծննդավայրում։