Մոսկվայի Կուզմինկի շրջանում անցյալ գիշեր տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով առնվազն 2 մարդ է տուժել: Միջադեպի 6 մասնակիցներ ձերբակալված են:
Տուժածները դանակից ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը վկայակոչելով Մոսկվայի ոստիկանությանը:
Կռիվը տեղի է ունեցել քաղաքացիների երկու խմբի միջեւ, առավոտյան ժամը 4-ին, գարեջրատնից ոչ հեռու: