News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հերքել է պնդումներն այն մասին, որ իր անձնական փոստով գաղտնի տեղեկություններ է փոխանակել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Հինգշաբթի՝ հուլիսի 23-ին հատուկ ծառայությունների վերահսկողությամբ զբաղվող գլխավոր տեսուչ Չարլզ ՄաքՔալոուն Կոնգրեսին ուղղված նամակում պատմել էր, որ Քլինթոնի նամակներից առնվազն 4-ում տեղեկություններ են եղել, որոնք կառավարությունը գաղտնի է համարում:

Քլինթոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում խախտել է գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը վերաբերող դաշնային օրենքը: Լրացուցիչ պաշտպանությամբ կառավարական էլեկտրոնային հատուկ համակարգն օգտագործելու փոխարեն, նա այդ նպատակով անձնական էլփոստն է օգտագործել:

2009-2013 թվականներին Քլինթոնն իր համար այդպես էլ կառավարական հասցե չի բացել: Նա ընդունել է իր սխալն ու Պետքարտուղարությանը տրամադրել աշխատանքին վերաբերող նամակները, իսկ անձնական հաղորդագրությունները՝ ջնջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ