Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում հուլիսի 26-ին ճանապարհին որոտացած պայթյունի հետեւանքով 18 նորակոչիկ ոստիկան է տուժել: Նրանց տեղափոխող ավտոբուսն ուղեւորվում էր Էլ-Արիշ:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Բուժհաստատության ներկայացուցիչների փոխանցմամբ, նրանցից ոչ ոք ծանր վիճակում չէ: Այս մասին գրում է AP գործակալությունը:
Հուլիսի սկզբին Եգիպտոսի բանակը հայտարարեց, որ 100 տոկոսով վերահսկում է Սինայի թերակղզին: ՊՆ-ի տեղեկացմամբ, այստեղ տասնյակ ահաբեկիչների եւ զինյալների կազմակերպված ջոկատներ են ոչնչացրել: