News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չնայած մի շարք բարեփոխումների անցկացմանն ու պարտավորությունների կատարմանը՝ Վրաստանը մինչեւ հիմա Արեւմուտքից «հստակ պատասխան» չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորության մասին: Եթե Վրաստանը ՆԱՏՕ-ում չընդգրկվի, դա «ողբերգություն» կլինի: Այս մասին ավստրիական Kurier-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Նրա կարծիքով, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը «լավատեսության առիթ չի տալիս»: Ռուսաստանի կողմից մարտահրավերները ոչ թե Թբիլիսիի, Կիեւի, Բաքվի կամ Երեւանի դեմ են, այլ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ ընդհանրապես Արեւմուտքի:

Խիդաշելիի խոսքով, Վրաստանի կողմից տեխնիկական աշխատանքն իրականացվել է, մնում է միայն Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամության Գործողությունների ծրագրում, հեռանկարում՝ նաեւ հենց Դաշինքում ներառելու մասին «քաղաքական որոշում կայացնել»:

Նախարարը համոզված է, որ եթե Վրաստանին ընդգրկեն ՆԱՏՕ-ի Գործողությունների ծրագրում, դա կամրապնդի երկիրը: «Իսկ եթե դա տեղի չունենա, Վրաստանի վերջ չի նշանակի, բայց ողբերգություն կլինի»,- ամփոփել է Խիդաշելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ