News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փարիզում ոստիկանները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որը փորձել է Տուր դե Ֆրանս հեծանվավազքի ժամանակ եզրափակիչ փուլից մեկ ժամ առաջ անցնել արգելապատնեշը:

Ըստ Sunday Express-ի, դեպքը տեղի է ունեցել Համաձայնության հրապարակում: Մեքենայում երկու մարդ է եղել, որոնց հաջողվել է փախուստի դիմել:

Ոստիկանությունը որոնում է կասկածյալներին: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք իրավապահները կրակահերթի ժամանակ վիրավորել են մեքենայում գտնվողներից որեւէ մեկին: Հայտնի չէ նաեւ կասկածյալների արարքի նպատակը:

Twitter-ում արված գրառման համաձայն, միջադեպից հետո Փարիզում ԱՄՆ դեսպանության պահպանությունն ուժեղացվել է:

Տուր դե Ֆրանս հեծանվավազքի եզրափակիչ փուլը պետք է Փարիզում մեկնարկի այսօր՝ հուլիսի 26-ի երեկոյան: Սպասվում է, որ այդ ընթացքում Համաձայնության հրապարակում եւ Ելիսեյան դաշտերում հարյուր հազարավոր մարդիկ կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ