News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նեպալի հարավ-արեւմուտքում 5 մարդ է ձերբակալվել՝ 10-ամյա տղայի սպանության մեղադրանքով: Նրանց կասկածում են մարդկային զոհաբերություն կատարելու մեջ:

Ջիվան Կոհարի մարմինը, որը երեք օր շարունակ անհետ կորած էր համարվում, հայտնաբերել են Հնդկաստանի հետ սահմանակից Նավալպարասի շրջանի Կուդիյա գյուղում: Տղայի կոկորդը կտրված է:

Ջիվանի հայրը խոստովանել է սպանության մեղքը: Տղային սպանել են գյուղի շամանի հետ խորհրդակցելուց հետո՝ «իր հիվանդ որդուց չար ոգիներին քշելու նպատակով»: Հարեւանների օգնությամբ շամանը տղային տարել է մեկուսի վայր՝ նրան թխվածքաբլիթ եւ ամերիկյան 50 ցենտ առաջարկելով: Այնուհետեւ կրոնական ծես են կատարել, սպանել տղային, իսկ մարմինը նետել թփերի մեջ:

Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ բոլոր 5 ձերբակալվածներին կանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ