Պակիստանում ԱՄՆ դեսպանության աշխատակից է զոհվել: Տղամարդու մարմինը հայտնաբերել են Իսլամաբադում գտնվող նրա տանը:
Ուիքբալ Բաիղն աշխատում էր Պակիստանի կառավարության Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում (գործակալությունը ներառված է ԱՄՆ արդարադատության նախարարության կազմում): ԱՄՆ դեսպանությունն առայժմ մեկնաբանություններ չի հնչեցնում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հանցագործության շարժառիթները նույնպես չի հստակեցնում: Հայտնի է, որ Բաիղը իսմաիլիտների հանրությունից, որոնք շիա մահմեդական են:
Պակիստանում շիաները պարբերաբար հարձակումների զոհ են դառնում: Այս երկրի բնակչության մեծ մասը սուննի է: