News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հեռախոսազրույցը տեւել է 20 րոպե, որի ընթացքում բացի վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների մասին խոսելուց, կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ:

Նշվում է, որ Սիրիայի հարցի հետ կապված Պուտինի եւ Էրդողանի տեսակետները հակառակ են եղել, որի հետեւանքով խոսակցության այդ մասը լարված է անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ