News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հուլիսի 26-ին 67-ամյա Սոս Վ.-ն խոտ հնձելիս է տրակտորով ձորն ընկել եւ մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Միքայել Ֆրանգյանը, որի համագյուղացին է մահացած վարորդը:

«Այս պահին հայտնի չէ, թե ինչպես է տրակտորը հայտնվել ձորում: Կարող է նաեւ ինքնազգացողությունն է վատացել, չենք կարող ասել»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ մահացած տղամարդն անձնական տրակտորով գյուղացիների համար խոտ էր հնձում, հող վարում եւ այդ կերպ գումար վաստակում:

«Սոսի որդիները մեծ են, թոռներն արդեն ուսանողներ են»,- ավելացրեց Միքայել Ֆրանգյանը:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հուլիսի 26-ին, ժամը 21.12-ին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից եւ շրջվել հարակից ձորը: Հուլիսի 27-ին վաղ առավոտյան փրկարարները հայտնաբերել են տրակտորի վարորդի՝ 67-ամյա Սոս Վ.-ի դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ