News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիմիկատներում կան այն ամենում, ինչ մենք ուտում եւ խմում ենք: Այս մասին YouTube-ի AsapSCIENCE ալիքում հայտարարել են Միթչել Մոֆիթն ու Գրեգորի Բրաունը: Նրանք ներկայացրած տեսանյութում պատմում են տարբեր մթերքներում քիմիական նյութերի պարունակության, ինչպես նաեւ այն մասին, արդյո՞ք դրանք կարող են վնաս պատճառել:

Օրինակ՝ բանանի մեջ 50 տարբեր քիմիկատ կա, մինչդեռ հանրահայտ Love Hearts կոնֆետներում՝ ընդամենը 13:

AsapSCIENCE-ի հաղորդավարները հայտարարում են, որ ամեն ինչում քիմիական նյութեր կան, այդ թվում՝ սննդի եւ խմելու ջրի մեջ, որն արտադրողները խորհուրդ են տալիս որպես մաքուր բնական, ինչպես նաեւ օդի: Այդ պատճառով, ըստ նրանց, հարկավոր է հասկանալ, որ առանց քիմիկատների մթերքը պարզապես առասպել է:

Մոֆիթն ու Բրաունը նշում են, որ մթերքներում քիմիական տարրերի քանակությունն այնքան վտանգավոր չէ, որքան դրանք մեծ չափաբաժինը, որը թույնի է վերածվում:

Նշելով, որ այս ամենը չի նշանակում, որ բոլոր մթերքները վնասակար են մարդու համար, տեսանյութի հեղինակները պարզապես կոչ են անում համակերպվել այն մտքին, որ քիմիկատներ չպարունակող սնունդ գտնելը պարզապես անհնար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ