News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Լոթարինգիայի շրջանի Շաբլե քաղաքում օդապարիկների օդաչուները ռեկորդ են սահմանել. Երկինք են  բարձրացել միանգամից 433 օդապարիկ։ Նրանք օդում ճախրել են 3 գծով՝ յուրաքանչյուրը 6 կմ։ Նախորդ ռեկորդը սահմանել էին 3914 օդապարիկներ։ Այդ ցուցանիշը գրանցել էին այս նույն օդաչուները այս նույն վայրում օդապարիկների համաշխարհային բիենալեի ժամանակ (Mondial Air Ballons)։

Նման շոուների ժամանակ ամենամեծ վտանգն այն է, որ օդապարիկները կարող են բախվել իրար, ուստի օդաչուները  հատկապես զգոն պետք է լինեն։ Բիենալեն անցկացվում է տարին մեկ անգամ՝ սկսած 1989թ-ից, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։

Օդանագնացների համաշխարհային հավաքը կշարունակվի մինչեւ օգոստոսի 2-ը։ Շոուին մասնակցում է ավելի քան 3 հազար օդապարիկ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ