Արարատի մարզի Վերին Դվին գյուղում հուլիսի 25-ին 2-ամյա տղայի՝ Արտաշատի ջրանցքն ընկնելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ երեխան ջրանցքն է ընկել հուլիսի 25-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: Փոքրիկը Վերին Դվինի բնակիչ էր, տունը գտնվում էր ջրանցքից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա: