ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում կայծակի պատճառով 3 ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել։
«Օդանավերն ընդունել է «Դոմոդեդովո» օդանավակայանը»,- գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ավիադիսպետչերների շրջանակներում ունեցած իր աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Դոմոդեդովոյում» վայրէջք է կատարել 2 ուղեւորատար եւ մեկ բեռնատար ինքնաթիռ։
«Հենց որ Շերեմետեւոոյում եղանակային պայմանները բարելավեն, օդանավերը կուղեւորվեն այնտեղ»,- ասել է գործակալության զրուցակիցը։