News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանում հուլիսի 27-ին գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի Տավուշի մարզում, սակայն նյութական որեւէ վնաս չի հասցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«Մարզում անհանգստություն չկա, բնակիչներին որեւէ վնաս չի հասցվել, որեւէ բողոք չունենք»,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ մարզում այս պահին հանգիստ է, որեւէ լարվածություն չկա:

Նշենք, որ գրանցված երկրաշարժը Ստեփանավանում զգացվել է 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուստավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ