News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում պղծել են  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված հուշարձանը, որը բացվել էր ընդամենը 3 ամիս առաջ։ Այս մասին հայտնում է  The Fresno Bee կայքը։

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի խոսքով՝ հուլիսի 24-ին ինչ-որ մեկը պոկել է հուշարձանի մի աղյուսը։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի փոխանցմամբ իրենք հետաքննում են  միջադեպը։ Նա հայտնել է, որ մետաղյա վահանակը վնասել են, սակայն չեն տարել։ Ֆրեզնոյի իշխանություններն այն կվերականգնեն այս շաբաթ։

«Այդ աղյուսի հետ շատ պատմություններ են կապված։ Դրանք սրտահույզ են, եւ ես բավական հիասթափված եմ։ Հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, եւ նման բան չի կարելի հանդուրժել»,- ընդգծել է Պերճ Աբգարյանը։ Պատվո հյուպատոսը հավելել է, որ հուշարձանը բացվել էր այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։ Աբգարյանը քաղաքի ոստիկանության եւ ղեկավար մարմինների հետ կաշխատի վանդալիզմի հեղինակներին բացահայտելու համար։

Ֆրեզնոյի քաղաքապետ Ջոզեֆ Կաստրոն իր հերթին նշել է, որ ցավում է Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղեցիկ հուշաքարի նկատմամբ վանդալիզմի վերջին ակտի կապակցությամբ։ «Ես խնդրել եմ համայնքի ներկայացուցիչներին միավորվել՝ մեր պատմական հուշաքարի պաշտպանության համար,- ասել է Կաստրոն,- տուֆից պատրաստված հուշարձանը հայ ազգի մշակույթի խորհրդանիշն է»։

Հուշարձանը կառուցված է Երեւանի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի նմանությամբ։ 9 սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի 6 նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Սյուները վերնամասից միավորված են, ինչը խորհրդանշում է, որ Հայոց ցեղասպանությունը թեեւ խորը սպի է թողել, սակայն չի խախտել հայ ազգի միասնականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ