News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում 7 տարի առաջ սխալմամբ 63-ամյա կնոջ մահվան վերաբերյալ փաստաթուղթ է գրանցվել եւ միայն հիմա դատախազությունը դատարանի միջոցով կարողացել է չեղյալ համարել այդ փաստաթուղթը:

Տեղի ԶԱԳՍ-ը անհիմն կերպով կնոջը մահացել է համարել 2007 թվականի սեպտեմբերի 26-ին «ոստիկանության աշխատակիցների կողմից չճանաչված դիակի հայտնաբերումից հետո կազմված արձանագրության հիման վրա»:

Կինն այդ խնդրով դիմել է բազմաթիվ պաշտոնյաների, սակայն նրանք չեն արձագանքելն եւ այդ փաստաթուղթը չեղյալ համարելուն ուղղված գործողություններ չեն ձեռնարկել: Ավելին, 2014-ի օգոստոսի 1-ից Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի Կրիմսկի շրջանային վարչությունը դադարեցրել է նրան թոշակ հատկացնել»,-նշել են դատախազությունում:

Կինը դիմել է տեղի դատախազությանը, որը հայց է ներկայացրել դատարան պետական ռեգիստրի համապատասխան ակտը չեղյալ հայտարարելու հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ