News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քնից առաջ եւ հետո հետեւելով ուղեղի աշխատանքին՝ գիտնականները պարզել են, որ հանգիստն օգնում է հիշել ոչ միայն նախորդ օրվա իրադարձությունները, այլեւ վաղուց մոռացված բաները: Նեյրոֆիզիոլոգների հոդվածը հրապարակվել է Cortex ամսագրում:

Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանից գիտնական Նիկոլաս Դյումեն եւ նրա գործընկերները կամավորների հետ հիշողության պարզ խաղ են խաղացել:

Խաղի շրջանակում նրանք կամավորներին խնդրել են հիշել, թե ինչ բառեր են հայտնվում համակարգչի էկրանին, եւ մի քանի րոպե անց նշել այն ամենը, ինչ կարողացել են յուրացնել: Դրա համար մասնագետները երկու ստուգում են անցկացրել. փորձի ավարտից 12 ժամ անց՝ քնելուց անմիջապես առաջ, եւ հաջորդ առավոտյան, երբ կամավորները լավ հանգստացել են:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պարզվել է, որ առավոտյան կամավորները կարողացել են ավելի շատ բառեր նշել: Մասնագետների կարծիքով, պատճառն այն է, որ քնած ժամանակ հիպոկամպը՝ ուղեղում հիշողությունների կենտրոնը, «վերարտադրել» է թեստավորման մասին հիշողությունները, ինչն էլ նրանց ստիպել է «սովորել» այն բառերը, որոնք օրվա ընթացքում մոռացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ