News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մթնոլորտային եւ օվկիանոսագիտական հետազոտությունների ազգային վարչության  գիտնականները, ուսումնասիրելով սառցաբեկորները, եկել են այն եզրակացության, որ արդեն 3 տասնամյակ անց մեր մոլորակին կարող է նոր համաշխարհային ջրհեղեղ սպառնալ։ Բանն այն է, որ Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը 5 մ բարձրացել է։

Պատճառը մեծ արագությամբ հալվող սառույցն է։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ եթե իրավիճակը չփոխվի, պետք է նախապատրաստվել համաշխարհային աղետի։

Առաջինը, ինչը կանցնի ջրի տակ, ԱՄՆ արեւելյան ափերն են։ Բացի այդ, ջրհեղեղը կարող է վնասել Ավստրալիայի մեծ մասն ու Եվրոպայի որոշ պետությունները։ Գիտնականների կարծիքով՝  խոշոր եվրոպական մեգապոլիսները ռիսկային գոտում են, փոխանցում է Informing-ը։

Ամերիկացի եւ ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ 2015թ. առաջին 6 ամիսները եղանակի ուսումնասիրության պատմության ընթացքում եղել են ամենաշոգ շրջանը։ Միջինում ջերմաստիճանը անցյալ հարյուրամյակի ցուցանիշը գերազանցել է 0.85 տոկոսով, եւ այս երեւույթը աճի միտումներ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ