News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից տուժած Հայկ Մխիթարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական կլինիկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կլինիկայի գիտական ղեկավար Մամիկոն Եղունյանը:

«Հայկ Մխիթարյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա շաբաթ էլ դեռ կմնա մեզ մոտ, հետո կտեսնենք: Հնարավոր է դուրս գրվի»,- ասաց բժիշկը:

Մամիկոն Եղունյանը հաստատեց, որ երիտասարդի մոտ առկա է հիշողության կորուստ. «Այս պահին չենք կարող ասել, թե երբ կվերականգնվի հիշողությունը: Ժամանակի խնդիր է»:

Նշենք, որ Հայկ Մխիթարյանի ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էին, որ իրենց որդու մոտ առկա է հիշողության կորուստ. նա ոչ մեկին չի հիշում

Հիշեցնենք, որ դերասանուհի Անի Երանյանը 2015թ. հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք եւս դիմել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ