News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է երեք «Ռոումինգ փաթեթների» գործարկման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան եւ ելքային տեղական զանգերի, ինչպես նաեւ  1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել  միասնական սակագին սկսած 50 դրամից:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա եւ Չեխիա երկրների տարածքում` նշված երկրներում ցանկացած բջջային օպերատորի ցանցին միացած Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդների համար:

«Ռոումինգ փաթեթ 50»-ը 4000 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 40 րոպե, որը բաժանորդը կարող է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Այս փաթեթը ներառում է նաեւ 40 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 70»-ը 2100 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե, որը կարելի է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։  Փաթեթում ներառված է նաեւ 15 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 100»-ը 1500 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի համար:

Րոպեների եւ մեգաբայթերի օրական փաթեթը սպառելուց հետո մուտքային զանգերը, դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերը եւ բջջային ինտերնետի սակագները կազմում են. 50 դրամ «Ռոումինգ փաթեթ 50» ծառայության համար եւ 70 դրամ «Ռոումինգ փաթեթ 70» ծառայության համար: «Ռոումինգ փաթեթ 100» ծառայության շրջանակում րոպեների օրական սահմանաչափը սպառելուց հետո դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի սակագինը 100 դրամ է:

«Արձակուրդների շրջանը շարունակվում է, իսկ Beeline-ը ռոումինգը դարձնում է պարզ եւ հարմար` առաջարկելով ավելի մատչելի սակագներ մեր բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթների» շրջանակում առաջարկվող երեք նոր ծառայությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս Եվրոպային եւ Ասիայի 15 երկրներում գտնվելիս կատարել եւ ստանալ զանգեր, ինչպես նաեւ օգտվել բջջային ինտերնետից ամենաձեռնտու եւ գրավիչ պայմաններով» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«Ռոումինգի համար աննախադեպ սակագնային փաթեթների հետ միաժամանակ մենք շարունակում ենք անցկացնել հետաքրքիր մրցույթներ նույնպիսի աննախադեպ մրցանակներով: Այս անգամ մենք անցկացնում ենք «Արի գնանք» մրցույթը Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։ Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է նշեն, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակը ճանապարհորդությունն է դեպի այն երկիր, որը երազում է այցելել հաղթող մասնակիցը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:

«Ռոումինգ փաթեթ 50» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *137# հրահանգը, «Ռոումինգ փաթեթ 70» ծառայությունը` հավաքելով *136# հրահանգը, իսկ «Ռոումինգ փաթեթ 100»-ը` *135# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործված րոպեները եւ ինտերնետի ծավալը Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել *155# հրահանգի միջոցով: Նշված փաթեթներից յուրաքանչյուրը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *122# հրահանգը: 

Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար եւ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթներ» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում: 

Նշենք, որ «Արի գնանք» մրցույթը մեկնարկել է հուլիսի 25-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ