News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 27-ին եկեղեցականների թափորը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տրդատակամարի մոտից շարժվեց դեպի Բաց Խորան:

Այնուհետեւ Մայր Տաճարի երգչախմբի կողմից կատարվեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո օրվա առիթով բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վարդան Սրբազանը, ողջունելով ներկաներին համայն հայության հոգեւոր կենտրոնում, նշեց, որ օրը շատ խորհրդանշական է, քանի որ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից եւ Արեւմտյան Հայաստանից Համահայկան 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվեցին` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով: Սրբազանը նաեւ հավելեց, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության եւ հաղթանակի խորհրդանիշեր են:

Ապա մարզական մեկնաբան, հաղորդավար Սլավա Սարգսյանն անդրադարձավ միջոցառման նպատակին եւ համահայկական խաղերի պատմությանը` արարողության վայր հրավիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը տեղափոխող մարզիկներին:

Համահայկական 6-րդ խաղերի ջահակիրներն էին Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Բարսելոնի 1992 թվականի 25-րդ  օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը եւ 2015  թվականի 28-րդ Համաշխարհային ունիվերսիադայի (ուսանողական) խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Դրանից հետո  հաղորդավարն ամբիոնի մոտ հրավիրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Վերջինս ընդգծեց Համահայկական խաղերի անցկացման կարեւորությունը` ներկայացնելով նշանաբանը «Միասնություն սպորտի միջոցովե:

Իշխան Զաքարյանի ելույթից հետո Սլավա Սարգսյանը Բաց Խորանի հարթակի մոտ հրավիրեց համահայկական ջահի ջահակիր մարզիկ, 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանին: Երեք ջահակիրները իրենց  ջահերն իրար միացրեցին, եւ Օգսեն Միրզոյանը վառեց համահայկական ջահը:

Հավարտ ջահը վառելու արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, միասնական Տերունական աղոթքով սկսվեց համահայկական ջահի օրհնության կարգը:

Վերջում ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց  Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը. «Ուրախ ենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աստվածակառույց այս սրբավայրում, մեկտեղված տեսնել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներիդ, որ Հայաստան եք եկել ձեր մասնակցությունը բերելու Համահայկական խաղերին: Հայրական սիրով ողջունում ենք ձեզ մեր ժողովրդի հոգեւոր նվիրական կենտրոնում եւ բերում Մեր օրհնությունն ամենքիդ: Սրտի գոհունակությամբ ենք նկատում, որ արդեն ավանդական դարձած Համահայկական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց սահմաններն  ու մասնակիցների թիվը:

Մեզ բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից եւ Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում եւ բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի եւ Արարատի պատկերը` որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս եւ խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության: Այսօր դուք Սուրբ Էջմիածնում եք, նայում եք Արարատին, եւ Մենք տարակույս չունենք, որ ձեր հոգում ջերմանում է որդիական սերը մեր Եկեղեցու եւ մեր հայրենիքի հանդեպ:  Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը` զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային եւ հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքն ու օրհնությունն բերեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին եւ բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր դարձավ այս խաղերի իրականացումը՝ հայցելով Ամենազոր Տիրոջից բյուր օրհնություն եւ նորանոր հաջողություններ ազգանպաստ այս նախաձեռնությանը: Վեհափառ Հայրապետը նաեւ իր օրհնությունը փոխանցեց բոլոր մարզիկներին՝ մաղթելով նրանց ուժ ու կարողություն, մարզական նորանոր նվաճումներ ու հաղթանակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս...
Ամենաշատ