News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի գործի դատաքննությունը, որոնք մեղադրվում են խոշոր չափերի խաբեբայության մեջ:

Տեղի լրատվամիջոցների տվյալներով, նիստին թույլ են տվել սահմանափակ թվով դիտորդների, թեեւ ներսում ազատ տեղեր են եղել: Իրավապաշտպանները դա համարել են դատարանի բաց լինելու սկզբունքի խախտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատական նիստի ժամանակ դատավորը մերժել է ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Ամուիսնները կմնան կալանքի տակ:

Քննության վարկածով, Լեյլա Յունուսը, լինելով «Խաղաղության եւ ժողովրդավարության ինտիտուտի» հիմնադիր եւ տնօրեն, «հայկական կենտրոնի հետ համատեղ նախագծեր իրականացնելուանվան տակ միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ է ստացել»:

Այդ միջոցները, Յունուսը  ամուսնու միջոցով իբր «օգտագործել է այն մարդկանց նյութական վիճակը բարելավելու նպատակով, որոնց նա փորձել է հավաքագրել լրտեսական գործունեության համար»: Ինքը՝ Լեյլա Յունուսը ամբողջությամբ հերքում է մեղադրանքը:

Բացի տնտեսական հոդվածներից, Յունուս ամուսիններին մեղադրում են պետական դավաճանության մեջ, սակայն այդ գործը առանձնացվել է: Միայն տնտեսական հոդվածներով նրանց սպառնում է մինչեւ 21 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաքվում սկսվել է լրագրողուհի Հադիջա Իսմայլովայի դատավարությունը, որը հայտնի է իշխանության բարձր էշելոնների ներկայացուցիչների նկատմամբ իր լրագրողական հետաքննություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ