News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պարզապես Երեւանի խորհրդանիշներից մեկը չէ։ Այն կարող է նաեւ ֆինանսապես շահավետ լինել։ Այս մասին հուլիսի 27-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Շենքի վերականգնումը կարող է արժենալ 10 մլն դոլարից ոչ շատ։ Հայտարարություններն այն մասին, որ շենքը ենթակա է միայն ապամոնտաժման, չեն համապատասխանում իրականությանը, ընդգծել է ճարտարապետը։ «Կոռոզիայի է ենթարկվել մի քանի տասնյակ մետր երկաթբետոնե եզրաքար, ստորգետնյա ջրերը տարել են հիմքի մի սյունը։ Այդ ամենը կարելի է վերականգնել նշված գումարի սահմաններում»,- ասել է փորձագետը։

Հարցին, թե ով պետք է կատարի այդ ներդրումը, Մկրտչյանը պատասխանեց, որ ցավոք սրտի, հին շենքի խնամքի մասին կետը չի ներառվել օդանավակայանի կոնցեսիայի մասին պայմանագրում։ «Սակայն շենքը ամեն դեպքում պետք է պահպանել։ Այդ հարցերը պետք է լուծեն պետությունն ու կոնցեսիոները»,- հավելեց Մինասյանը։

Ճարտարապետների միությունն արդեն դիմել է Մշակույթի նախարարությանը՝ խնդրելով գիտամեթոդական խորհրդի ժամանակ քննարկել համալիրին հուշարձանի կարգավիճակ շնորհելու հարցը։ Մկրտիչ Մինասյանը կարծիքով՝ հին շենքը կարելի է օգտագործել որպես փոքր օդանավեր ընդունող տերմինալ։ Արդյունքում վայրէջքի ներկայիս 12-14-տեղերը 2-4 հատով կավելանան։ «Սա շենքը օգուտով շահագործելու տարբերակներից մեկն է»,- եզրափակել է մասնագետը։

Ներկայումս կոնցեսիոները՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, առաջարկում է պահպանել միայն համալիրի կենտրոնում գտնվող աշտարակը եւ ապամոնտաժել շրջանաձեւ տերմինալը։ Հայաստանի նախագահին կից հանրային խորհուրդը հավանություն չտվեց այս որոշմանը եւ շարունակում է պնդել շենքն ամբողջովին պահպանելու անհրաժեշտության վրա՝ հայտարարելով որ ճարտարապետական հուշարձանը կտրել չի կարելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ