News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տոմսկի պետական համալսարանի գիտնականներն առաջարկել են անձրեւորդերից դեղամիջոցների, սննդամթերիք ու կոսմետիկայի  արտադրություն սկսել, հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը:

Պրոֆեսոր Անդրեյ Բաբենկոն համարում է, որ անձրեւորդերը կարող են օգտագործվել էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի, բարձրորակ սննդային սպիտակուցների, ինչպես նաեւ դեղագործական եւ կոսմետոլոգիական պատրաստուկների կենսական ակտիվ բաղադրիչների արտադրության համար:

«Ժամանակակից գյուղատնտեսության մեջ կան խոզերի, կովերի ու հավերի բարձր արտադրողականություն ունեցող տեսակներ, ինչո՞ւ չստեղծել բարձր արտադրողականություն ունեցող անձրեւորդեր: Որդերը սպիտակուց են, ընդ որում պրոտեինի շատ մեծ պարունակությամբ: Փորձերը ցույց են տալիս, որ նրանք չեն զիջում հորթի կամ այլ տեսակի ընտանի կենդանիների մսի սպիտակուցներին: Միաժամանակ, ես կատակով ասում եմ, որ սա միս է առանց ոսկորի: Երկրի վրա չկա այլ օրգանիզմ, որի 70 տոկոսը բաղկացած լինի մաքուր մկանային զանգվածից»,-ասել է Բաբենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ