News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը լիովին հնարավոր է օգտագործել «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի ժամանակ։ Այս մասին հուլիսի 27-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով, եթե փառատոնի համար ամեն տարի ծախսում են 300-350 հազար դոլար, ապա 50 հազար դոլարով այդ կինոդահլիճը հնարավոր է հանգիստ վերանորոգել եւ օգտագործել փառատոնի ցուցադրություների համար։ «Հայաստանում ցավոք սրտի այլ կերպ է ընդունված։ Շենքի շինարարությունից հետո դրան ոչ մի ուշադրություն չի հատկացվում այնքան ժամանակ, մինչեւ չի գալիս ապամոնտաժելու ժամանակը։ Մենք ուղղակի մտածում ենք, որ շենքն ապրել է իր դարը եւ վերջ։ Կքանդենք, տեղն ուրիշ բան կդնենք։ Եվ այդպես վատնում ենք մեր ճարտարապետական ժառանգությունը։ Այդպես եղավ «Սեւան» հյուրանոցի եւ այլ շենքերի հետ»,- դժգոհություն հայտնեց ճարտարապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ