Հուլիսի 26-ին, ժամը 13.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեի դիմաց անհայտ ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետեւանքով 5-ամյա ուղեւորը գլխով հարվածել է ավտոբուսի երկաթե ձողին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: